Բոբանը 5.3 միլիոն եվրո փոխհատուցում կստանա «Միլանից»
Իտալական «Միլանը» դատարանի որոշմամ ստիպված կլինի 5.3 միլիոն եվրո փոխհատուցում վճարել ակումբի նախկին մարզական տնօրեն Զվոնիմիր Բոբանին, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
«Միլանը» 2020 թվականի մարտին պաշտոնանկ էր արել Բոբանին: Նրա հեռացման պատճառը եղել էր կոնֆլիկտը «Միլանի» գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսի հետ:
Զվոնիմիր Բոբանը դիմել էր դատարան՝ համարելով իր պաշտոնանկությունը ապօրինի: Դատարանը բավարարել է Բոբանի դիմումը և «Միլանին» պարտավորեցրել որպես փոխհատուցում 5.3 միլիոն եվրո վճարել 52-ամյա մասնագետին: