Ժիրուն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում
Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել իսպանական Լա Լիգա:
Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ 34-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում է Մադրիդի «Աթլետիկոն», որը Ժիրուին դիտարկում է որպես իսպանացի հարձակվող Դիեգո Կոստային փոխարինող:
Ավելի վաղ «Աթլետիկոն» հայտարարել էր Դիեգո Կոստայի պայմանագիրը խզելու մասին: Կոստան 215 պաշտոնական հանդիպում է անցկացրել մադրիդյան ակումբում՝ դառնալով 83 գոլի եւ 36 գոլային փոխանցման հեղինակ։ «Աթլետիկոյի» հետ Կոստան դարձել է Իսպանիայի չեմպիոն (2013-14), գավաթակիր (2013), Եվրոպայի լիգայի հաղթող (2018) Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր (2010, 2012, 2018)։
Ընթացիկ մրցաշրջանում Ժիրուն «Չելսիի» կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 9 գոլի հեղինակ: