Կոուտինյոն վիրահատության կենթարկվի
Կատալոնական «Բարսելոնան» հաստատել է բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի վնասվածքը:
Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ 28-ամյա կիսապաշտպանն առաջիկա շաբաթվա ընթացքում վիրահատության կենթարկվի և կկարողանա խաղադաշտ վերադառնալ առնվազն 4 ամիս անց:
Կոուտինյոն մենիսկի վնասվածք է ստացել «Էյբարի» դեմ Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի խաղում, որտեղ փոխարինման էր դուրս եկել 66-րդ րոպեին, սակայն չէր կարողացել ավարտել հանդիպումը:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում բրազիլացին մասնակցել է 12 հանդիպման, դարձել է 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: