Պոմպեոն կարող է Կուբան ներառել ահաբեկչության հովանավոր երկրների ցանկում
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն դիտարկում Է Կուբան այն պետությունների ցանկ ներառելու հնարավորությունը, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, օժանդակում են միջազգային ահաբեկչական խմբավորումներին: Դեկտեմբերի 29-ին այդ մասին հայտնել Է The New York Times թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թերթի աղբյուրների խոսքով՝ «Պետդեպարտամենտի աշխատակիցները պատարաստել են առաջարկություն» Կուբան այդ ցանկում ներառելու մասին: Պոմպեոն «պետք Է որոշի՝ հաստատի արդյոք պլանը»:
Առայժմ պարզորոշություն չկա, թե նա ինչպես կվարվի: Հրատարակությունն արձանագրում Է, որ այդ քայլը «կհանգեցնի ԱՄՆ-ի պատժամիջոցների ավտոմատ սահմանման Կուբայի իշխանությունների դեմ» և Միացյալ Նանհանգների ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենի համար կդժվարացնի հանրապետության հետ հարաբերությունների հնարավոր կարգավորումը: Դեմոկրատի պաշտոնակալությունը նշանակված Է 2021 թվականի հունվարի 20-ին: Բայդենը պաշտոնը ստանձնելուց հետո կարող Է Կուբան հանել հիշյալ ցանկից, սակայն դրանից առաջ պետք Է տեղի ունենա այդ ցանկի վերանայման ընթացակարգը: Թերթի գնահատմամբ՝ «այդ գործընթացը կարող Է զբաղեցնել մի քանի ամիս»:
Սպիտակ տանը և Պետդեպարտամենտում չեն հաստատել հրապարակման մեջ բերված պնդումները: Ներկայում ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկի մեջ են մտնում Իրանը, ԿԺԴՀ-ն և Սիրիան: Միացյալ Նահանգները Կուբայի հետ դիվանագիտական կապերը խզել Է 1961 թվականին ի պատասխան կղզում ամերիկյան սեփականության ազգայնացման:
Դրանից հետո Վաշինգտոնը հայտարարել Է երկրի նկատմամբ առևտրա-տնտեսական բռնարգելք սահմանելու մասին: 2014 թվականի դեկտեմբերին Բարաք Օբաման, որն այն ժամանակ զբաղեցնում Է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը, խոստովանել Է, որ Հավանայի նկատմամբ Վաշինգտոնի նախկին քաղաքականությունը չի գործում, և հայտարարել Է երկկողմ կապերի կարգավորման և հակակուբայական պատժամիջոցների մեղմացման տանող շարժում սկսելու մասին:
2015 թվականին Օբամայի վարչակազմը հայտարարել Է Կուբան ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից հանելու մասին: Երկու երկրների մերձեցումը դադարել Է այն բանից հետո, երբ 2017 թվականի հունվարին ԱՄՆ-ը գլխավորեց հանրապետական Դոնալդ Թրամփը: Նա խստացրեց հանրապետություն հայրենակիցների ուղևորությունների կանոնները և սահմանեց այն կազմակերպությունների հետ բիզնես վարելու արգելք, որոնք վերահսկում են կուբացի զինվորականները: Բայդենը քննադատել Է Հավանայի նկատմամբ Թրամփի քաղաքական գիծը: