Պուտինը ստորագրել է երկրի տարածքում սթափարանների վերականգնման մասին օրենքը
Իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակվել է Ռուսաստանի Դաշնությունում սթափարանների վերականգնման մասին դաշնային օրենքը, որը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Օրենքի համաձայն՝ Ռուսաստանում տեղական ինքնակառավարման մարմիններին և ՌԴ սուբյեկտ հանդիսացող պետական մարմիններին վերապահված են հասարակական վայրերում հարբած վիճակում գտնվող անձանց օգնություն ցուցաբերելու իրավասությունը, այդ թվում՝ համապատասխան մասնագիտացված հաստատությունների ստեղծումը:
Միևնույն ժամանակ օրենքում մանրամասնվում է, որ նման հաստատություններում ծառայությունների գները կսահմանվեն ըստ տարածաշրջանների:
Օրենսդիրների խոսքով՝ սթափարաններում մեկ գիշեր անցկացնելը միջինում կարող է արժենալ մոտ 1.5 հազար ռուբլի: