ԵՄ ղեկավարները ստորագրել են Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հետ համագործակցության համաձայնագիրը
Եվրամիության ղեկավարներն ստորագրել են Մեծ Բրիտանիայի հետ առևտրի և համագործակցության համաձայնագիրը Միության կազմից թագավորության դուրս գալուց հետո: Փաստաթղթի ստորագրման արարողությունը կայացել Է դեկտեմբերի 30-ին Բրյուսելում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը փաստաթուղթը ստորագրել են Եվրաիության անունից, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դա պետք Է անի Լոնդոնում Միացյալ Թագավորության անունից:
«Համաձայնագիրը, որն այսօր մենք ստորագրեցինք, բազմամսյա ինտենսիվ բանակցությունների արդյունքն Է, որոնց ընթացքում Եվրամիությունը միասնության աննախադեպ մակարդակ դրսևորեց: Դա արդարացի և հավասարակշռված համաձայնագիր Է, որը լիովին պաշտպանում Է Եվրամիության հիմնարար շահերը և կայունություն և կանխատեսելիություն Է ստեղծում քաղաքացիների և ընկերությունների համար»,- հայտարարել Է Միշելը: Այժմ համաձայնագիրը պետք Է վավերացվի Եվրախորհրդարանի կողմից, ինչից հետո վերջնականապես կհաստատվի ԵՄ-ի խորհդրի կողմից և կարող Է ուժի մեջ մտնել:
Դեկտեմբերի 28-ին Եվրախորհրդարանը հայտարարել Էր Brexit-ից հետո Եվամիության և Մեծ Բրիտանիայի միջև առևտրի և համագործակցության համաձայնագիրը մարտ ամսին պլանային նստաշրջանում վավերացնելու մտադրության մասին՝ կոչ անելով այդ առնչությամբ երկարաձգելու համաձայնագրի ժամանակավոր կիրառման շրջանը: Եվրախորհրդրանի առջատար խմբակցությունների առաջնորդները հասկանալ են տվել, որ ոչ մի կարգի արտապլանային նստաշրջաններ չեն կազմակերպի Brexit-ի համաձայնագրի վավերացման համար:
Դեկտեմբերի 24-ին Բրյուսելը և Լոնդոնը փոխզիջման են հասել Brexit-ից հետո գործընկերության համաձայնագրի տեքստի շուրջը: Brexit-ի շուրջը ԵՄ-ի գլխվոր բանագնաց Միշել Բառնիեի խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում Է ազատ առևտուր առանց բաժնեմասերի և սակագների, միմյանց տարածքի, ծովային և օդային տարածության անսահմանափակ մուտք և ծովային պաշարներից հավասարակաշռված օգտվելու հնարավորություն: Կողմերը մտադիր են իրենց քաղաքացիների համար ապահովել միմյանց սոցիալական համակարգերից օգվելու հավասար հնարավորություն: Բրյուսելը և Լոնդոնը հրաժարվել են գործողությունների համակարգումից արտաքին քաղաքականության, պատժամիջոցների ռեժիմի և պաշտպանության ոլոտում: