Ռուսական տանկերը կհամալրվեն մարտական լազերներով
Ռուսական զրահատանկային տեխնիկան կհամալրվի նոր մարտական լազերներով, այդ թվում՝ անօդաչուների դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվոռուչկոն:
«Ներկայում կատարվում են անօդաչու թռչող սարքերին, ինչպես նաև հակառակորդի օպտիկական և օպտիկա-Էլեկտրոնային միջոցներին հակազդելու համար այլ լազերային համալիրների ստեղծման աշխատանքներ»,-հայտարարել Է Կրիվոռուչկոն ՌԴ պաշտպանության նախարարության «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում:
«Իրականացվում Է դրանց համալրում զրահատանկային տեխնիկայի կրակային միջոցներով՝ գերճշգրիտ զենքի գրոհող միջոցների դեմ պայքարելու համար»,-ասել Է ՌԴ պաշտպանության նախարարության փոխնախարարը:
Նա հիշեցրել Է, որ «Պերեսվետ» բոլոր լազերային համալիրները, որոնք 2018 թվականին ՌԴ նախագահի կողմից նշվել են որպես ռուսական նոր զենք, արդեն գտնվում են մարտական հերթապահության մեջ:
«Պերեսվետ» մարտական լազերներն օգտագործվում են ռազմավարական հրթիռային համալիրների տեղաշարժը քողարկելու համար: ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ «Պերեսվետ»-ը նաև կարող Է ետ մղել օդային գրոհները և արբանյակների դեմ պայքարել ուղեծրում: 2019 թվականի դեկտեմբերին Կրիվոռուչկոն հայտարարել Է, որ առաջիկայում «Պերեսվետ» մարտական լազերը կհարմարեցնեն ավիացիոն կրիչի վրա տեղադրելու համար: