Թրամփն ու Միշել Օբաման գլխավորում են 2020թ. ԱՄՆ-ում ամենահարգված անձանց ցանկը. Gallup ինստիտուտ
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը գլխավորում է 2020 թվականի ամենահարգված մարդկանց ցուցակը: Այս մասին են վկայում hասարակական կարծիքի ուսումնասիրման Gallup ամերիկյան ինստիտուտի տվյալները:
Ինստիտուտի այն հարցին, թե ովքեր են 2020 թվականի աշխարհի այն տղամարդիկ և կանայք, որոնցով հարցման մասնակիցները հիացել են, վերջիններիս 18%-ն անվանել է Թրամփին, 10%-ը` նախկին առաջին տիկին Միշել Օբամային: Ինչ վերաբերում է նորընտիր փոխնախագահ Կամալա Հարիսին, ապա նա զբաղեցրել է երրորդ տեղը՝ 6% ցուցանիշով:
Փաստորեն, Թրամփը շրջանցել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային՝ նրան դուրս մղելով առաջին տեղից, որը նա զբաղեցնում էր վերջին 12 տարիների ընթացքում:
Բացի այդ՝ ցուցակը եզրափակում են ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը՝ 6% ձայնով, ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին՝ 3%-ը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ 2%-ով։
Ինչ վերաբերում է միլիարդատեր Իլոն Մասկին (Tesla էլեկտրամոբիլներ արտադրող ընկերության սեփականատերն է), սենատոր Բերնի Սանդերսին, Բիլ Գեյթսին (Microsoft-ի՝ աշխարհի ամենամեծ ծրագրային ապահովման ընկերության), Լեբրոն Ջեյմսին (NBA-ի պատմության մեծագույն բասկետբոլիստներից մեկը) և Դալայ Լամային (տիբեթական բուդդայականության հոգևոր առաջնորդ), ապա նրանք եզրափակում են ցանկը 1-ական տոկոսով:
Անդրադառնալով ցուցակում ներառված կանանց՝ նշվում է, որ առաջին հորիզոնականում է ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման՝ 10%-ով, երկրորդում է նորընտիր փոխնախագահ Կամալա Հարրիսը՝ 6%-ով և երրորդ տեղում է ԱՄՆ ներկայիս առաջին տիկին Մելանյա Թրամփը՝ 4%-ով:
Ցուցակում միմյանց հաջորդում են պրոդյուսեր և մեդիամագնատ Օփրա Ուինֆրին`3%-ով, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը: