Ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում բնակվող տասնյակ հայեր իրենց պարտքը համարեցին օգնելու հայոց բանակին, տեղահանված Արցախցի ընտանիքներին. Այս հարյուրավորների մեջ էր Լոս Անջելեսաբնակ Հայկ Սարյանը
Հայ ժողովուրդը եկել է դարերի խորքից և տարացքային կորստի ցավը սրտերում շարունակաբար երազել և պայքարել է միասնական հայրենիք ունենալու համար: Երազել և պայքարել ենք մեր պետության, ինքնության, ավանդույթների, հավատքի, լեզվի, և մշակույթի պահպանման համար:
2020 թ.-ի Սեպտեմբերին վերսկսված Արցախյան պատերազմում կենաց-մահու կռիվ տվեցին առաջնագծում հերոսացած տղաները: Մինչդեռ նրանք իրենց կյանքի գնով պաշտպանում էին հայ ժողովրդի գոյության իրավունքը, թիկունքում շատերը նախաձեռնում էին բարեգործական ծրագրեր նրանց սատար կանգնելու:
Ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում բնակվող տասնյակ հայեր իրենց պարտքը համարեցին օգնելու հայոց բանակին, տեղահանված Արցախցի ընտանիքներին: Այս հարյուրավորների մեջ էր Լոս Անջելեսաբնակ Հայկ Սարյանը՝ իր հայրենանվեր նախաձեռնությամբ: Հայկը ամիսներ առաջ Կալիֆոռնիայում ստացավ Բակալավրի կոչումը, նպատակը ատամնաբուժ դառնալն է:
Պատերազմի ամբողջ ընթացքում Հայկը գտնվում էր Հայաստանում:
Լոս Անջելեսում ստանձնած ատամների սպիտակեցման իր բիզնեսի ամբողջ հասույթը այս ամիսների ընթացքում օգտագործել և շարունակում է օգտագործել սահմանին կանգնած տղաներին աջակցելու համար: Հայկը նաև օգտագործելով իր սոցիալական մեդիայի հարթակները՝ կոչեր է հղել ընկերներին և հետևորդներին այս օրհասական պահին հնարավորության սահմանում օգնություն ցուցաբերելու հայրենիքին:
Ընդհանուր Հայկը $23,000-ի արժողության քնապարկեր և փամփուշտազերծ ժիլետներ է տրամադրել սահմանին գտնվող տղաներին: Հայկը նաև դրամական օգնություն է ցուցաբերել տասնյակ տեղահանված ընտանիքների:
Այս մի քանի ամիսների ընդացքում Հայկը և մի շարք իր նման երիտասարդներ, զինվորականների գլխավորությամբ ցույց տվեցին, թե ինչպես Հայաստանը և Արցախը մեր ինքնության պահպանման խարիսխն են:
Հ. Գ. Մինչդեռ հակառակորդը ատելություն է սերմանում իր հասարակության մեջ Հայի հանդեպ, հարյուրավոր Հայեր, որոնցից է Հայերի նախահոր անունը կրող Հայկը, սերմանում են սեր դեպի հայրենիք, դեպի հայ զինվոր և դեպի հայ ժողովուրդ:
Պատրաստեց Սյուզաննա Աբրահամյանը