Թրամփի փաստաբանները Գերագույն դատարանից պահանջել են վերանայել ընտրությունների արդյունքները Վիսկոնսինում
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի փաստաբաններն ԱՄՆ Գերագույն դատարանից պահանջել են վերանայել Վիսկոնսին նահանգի նախագահական ընտրությունների արդյունքները և չեղարկել հեռակա քվեարկության շուրջ 50 հազար քվեաթերթիկների արդյունքները, որոնք փոստով ուղարկվել են այդ նահանգի ընտրողների կողմից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նորընտիր նախագահ Ջո Բայդենը նոյեմբերին Վիսկոնսինում կայացած ընտրություններում մոտ 21 հազար ձայնով առաջ է անցել Սպիտակ տան ներկայիս ղեկավարից։
Հանրապետականի ներկայացուցիչները դատարանից պահանջել են վերանայել Վիսկոնսինի ընտրությունների արդյունքները՝ հօգուտ Թրամփի, ինչպես նաև չեղյալ հայտարարել ավելի քան 221 հազար քվեաթերթիկ Միլուոկի և Դեյն շրջաններում, որոնց բնակչության հիմնական մասը կազմում են դեմոկրատները:
Անցած շաբաթ Թրամփը կրկին հանդես էր եկել պնդմամբ, որ նախագահական ընտրություններում հաղթել է մեծ տարբերությամբ, և կոչ է արել Վիսկոնսինում չեղարկել քվեարկության արդյունքները: