«Բելառուսի ճակատագիրը բացառապես որոշելու է ժողովուրդը, այլ ոչ թե ինքնակոչ մարդիկ և նրանց արևմտյան համակարգողները». Լավրով
Բելառուսի ճակատագիրը պետք է բացառապես որոշի այդ երկրի ժողովուրդը։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է EADaily-ն։
«Հարևան երկրների ներքին գործերին արտաքին միջամտությունը երեկ չի սկսվել։ Բավական է հիշել 2014 թվականի փետրվարին Վաշինգտոնի և Բրյուսելի կողմից աջակցվող պետական հեղաշրջումը և Ուկրաինայում իշխանության զինված զավթումը։ Գունավոր հեղափոխության նույն սցենարը փորձարկվեց Բելառուսում»,- ասել է նա։
Լավրովի խոսքով՝ Մոսկվան բազմիցս համոզվել է, որ «աշխարհաքաղաքական շահերի հետապնդման համար արևմտյան գործընկերները հեշտությամբ զոհաբերում են պետությունների կայունությունը, ազգամիջյան պառակտում են մտցնում, վիճում եղբայրական ժողովուրդների հետ»։
«Մենք կարծում ենք, որ Բելառուսի ճակատագիրը որոշելու է բելառուս ժողովուրդը և նրա օրինական ներկայացուցիչները, այլ ոչ թե ինքնակոչները և նրանց արևմտյան համակարգողները»,- ընդգծել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որում 80 տոկոս ձայնով հաղթանակ տարավ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շարունակվում են բողոքի ակցիաներն ու գործադուլները: