«2020-ին Ռուսաստանին հաջողվեց կասեցնել հետխորհրդային տարածքում իր դեմ կազմակերպված 2 լուրջ սադրանք». Յակով Քեդմի
Դրսևորած իմաստության շնորհիվ՝ Ռուսաստանը 2020 թվականին կարողացավ ճնշել հետխորհրդային տարածքում իր դեմ կազմակերպված երկու սադրանքները: Այս մասին «ՊոլիտՌոսսիա»-ի հետ հարցազրույցում ասել է իսրայելցի քաղաքագետ, ռազմական փորձագետ Յակով Քեդմին:
«Անցյալ տարի Ռուսաստանին հաջողվեց կասեցնել իր դեմ կազմակերպված երկու լուրջ սադրանք: Առաջինը սադրանք էր Բելառուսում, իսկ երկրորդ այն էր, ինչ տեղի ունեցավ Անդրկովկասում: Այստեղ Ռուսաստանը ցույց տվեց իմաստություն և բարդ խնդիրները ամենաարդյունավետ կերպով լուծելու իր ունակությունը», - նշել է նա:
Յակով Քեդմիի խոսքով՝ եվրոպական քաղաքականությունը փոփոխությունների կենթարկվի, քանի որ ԵՄ երկրների միջև միասնություն չկա:
«Որոշ երկրներ, և հատկապես Հունգարիան, լիովին անհամաձայնություն են հայտնում Բրյուսելի կողմից իրենց թելադրվածի հետ: Եվ դա կարող է Եվրամիության ներսում իրավիճակի հետագա վատթարացում առաջացնել»,- կարծում է իսրայելցի փորձագետը: