ԱՄՆ-ն մտադիր է 4 մլրդ դոլարով Քուվեյթին վաճառել AH-64E ռազմական ուղղաթիռներ
Միացյալ Նահանգները նախատեսում է Քուվեյթին մատակարարել 4 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ AH-64E Apache ութ ռազմական ուղղաթիռներ, ինչպես նաեւ ուղեկցող սարքավորում: Այս մասին հայտնել են Պետքարտուղարությունը եւ կառավարական մասնագիտական գերատեսչությունը, որը մտնում է Պենտագոնի կառուցվածքի մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այն պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով արտասահման ռազմական տեխնիկայի եւ զենքի մատակարարումների, ԱՄՆ ԶՈՒ եւ մյուս երկրների միջեւ կապերի առաջմղման, պաշտպանության ոլորտում Վաշինգտոնի օտարերկրյա գործընկերներին ֆինանսական եւ տեխնիկական աջակցության ցուցաբերման համար:
Դրանից բացի, ԱՄՆ-ն մտադիր է Սաուդյան Արաբիա մատակարարել 290 մլն դոլար արժողությամբ փոքր տրամագծով GBU-39 ավիառումբեր: