Գվինեթ Փելթրոուն` սեքսուալ կախվածության և դավաճանությունների մասին
Դերասանուհի Գվինեթ Փելթրոուն չի վախենում խոսել իր անձնական խնդիրների, ամուսնու հետ հարաբերությունների, սեքսուալ կախվածության և դավաճանությունների մասին:
Օրերս հարցազրույցներից մեկում դերասանուհին հայտնել է, որ ինքն ազատ մարդ է և եթե ինչ որ բանից կախվածույթուն ունենա, անգամ եթե դա սեքսուալ կախվածություն լինի, ինքն իր դեմ արգելքներ չի դնի:
Իսկ դավաճանության մասին դերասանուհու կարծիքն այլ է. «Բոլոր զույգերը տարբեր են, յուրաքանչյուրն իր խնդիրներն ունի, այդ թվում դավաճանությունը, ես ինձ թույլ չեմ տա դավաճանել, եթե ինձ համար թանկ է այդ մարդը»: