Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 582 նոր դեպք. մահացել է 13 մարդ
Հայաստանում դեկտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 582 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 158878 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 591048 վերջին մեկ օրում` 3508 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 13548 պացիենտ. մեկ օրում նվազել է 333-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 141844 անձ` վերջին մեկ օրում 902 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 2807 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 679 է: