Թրամփը գլխավորում է 2020 թվականի ամենահարգված մարդկանց ցուցակը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գլխավորում է 2020 թվականի ամենահարգված մարդկանց ցուցակը, վկայում է Gallup-ի հարցումը:
Ամենամյա հարցման ժամանակ հարցրել են, թե այս տարի աշխարհի որ տղամարդկանցով եւ կանանցով են նրանք ամենից շատ հիացել։ 18 տոկոսն անվանել է Թրամփին, 10 տոկոսը` նախկին առաջին տիկին Միշել Օբամային, իսկ ընտրված փոխնախագահ Քամալա Հարիսը զբաղեցրել է երրորդ տեղը՝ հավաքելով 6 տոկոս։
Այսպիսով, Թրամփը դուրս է մղել նախկին նախագահ Բարաք Օբամային ցուցակի առաջին տեղից, որը նա զբաղեցնում էր վերջին 12 տարիներին:
Ամենահարգված տղամարդկանց տասնյակը եզրափակում են նորընտիր նախագահ Ջո Բայդենը՝ 6 տոկոսով, դոկտոր Էնթոնի Ֆաուչին՝ 3 տոկոսով, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ 2 տոկոսով։ Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը, սենատոր Բերնի Սանդերսը, Microsoft-ից Բիլ Գեյթսը, NBA-ի աստղ Լեբրոն Ջեյմսը եւ Դալայ Լաման եզրափակչում են 1-ական տոկոսով:
Առաջին տիկին Մելանյա Թրամփը 4 տոկոսով 3-րդ տեղում է ամենահարգված կանանց շարքում։ Նրան հաջորդում են մեդիամագնատ Օփրա Ուինֆրին` 3 տոկոսով, ինչպես նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ թագուհի Էլիզաբեթ Երկրորդը` 2-ական տոկոսով: