ԱՄՆ-ում նոր օրենք է ընդունվել, որն արգելում է լուսանկարել հայտնիների երեխաներին
Դերասանուհի Ջենիֆեր Գարների նախաձեռնությունն ի վերջո հաջողությամբ պսակվեց: Կալիֆորնիայում ընդունվեց օրենք, որն արգելում է լուսանկարել հայտնիների երեխաներին, առանց ծնողների թույլտվության:
Հայտնի մայրիկի ընկերներն աջակցել են նրան և մասնակցել պապարացցիների դեմ արշավին: Աստղերն իրենց շնորհակալությունն են հայտնել քաղաքապետ Ջերի Բրաունին, իրենց աջակցելու և օրենքն ընդունելու համար: