Թուրքիայի պաշտպանության նախարարը հաստատել է Ադրբեջան զինվորականներ ուղարկելը
Գեներալը և Թուրքիայի զինված ուժերի ևս 35 սպա կծառայեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոնում, որը ստեղծվել է Ռուսաստանի հետ համատեղ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Համատեղ կենտրոնի շինարարության եւ գործարկման ավարտից հետո մեր գեներալը եւ 35 սպաներ կսկսեն ծառայությունը»,- նախարարի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը:
Աքարը հաստատել է նաեւ, որ թուրք զինծառայողները, որոնք ներգրավված կլինեն ռուս-թուրքական կենտրոնի աշխատանքներում, արդեն մեկնել են Ադրբեջան: