Կլոպ․ Ալկանտարան հաջորդ շաբաթ կկարողանա լիարժեք մարզում անցկացնել թիմի հետ
Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է թիմի իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի վերականգնման ընթացքի մասին։ Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում, «Էվերտոնի» դեմ խաղում (2։2) վնասվածք ստանալուց հետո Ալկանտարան ընդհանուր խմբում մարզումները վերսկսել է դեկտեմբերի 23-ին։
«Տիագոն պետք է կանոնավոր մարզումներ սկսի ընդհանուր խմբում, որպեսզի դարձյալ մասնակցի հանդիպումների։ Հաջորդ շաբաթ նա կկարողանա լիարժեք մարզում անցկացնել թիմի հետ։ Ավելին ասել չեմ կարող։ Տեսնենք, թե ինչպես կընթանա մարզավիճակի վերականգնումը»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։
Ալկանտարան «Լիվերպուլին» միացել է սեպտեմբերի 18-ին, Անգլիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 2 հանդիպման։