«Շախտյորը» հրաժարվել է 70 միլիոն եվրոյով վաճառել 20-ամյա Տետեին
Ուկրաինական «Շախտյորը» հրաժարվել է 20-ամյա բրազիլացի կիսապաշտպան Տետեին 70 միլիոն եվրոյով վաճառել Մյունխենի «Բավարիային», հաղորդում է Goal.com-ը։
Դոնեցկի ակումբում վստահ են, որ հաջորդ ամռանն ավելի խոշոր առաջարկ կստանան։
Տետեի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Մադրիդի «Ռեալն» ու անգլիական «Մանչեսթեր Սիթին»։
Տետեն 2019-ին է բրազիլական «Գրեմիոյից» տեղափոխվել «Շախտյոր» 15 միլիոն եվրոյով։ 5 տարվա պայմանագրով նրա գինը սահմանվել է 150 միլիոն եվրո։
Տետեն Բրազիլիայի մինչեւ 20 տարեկանների հավաքականի խաղացող է։