Կումանը չի որակազրկվի մրցավարին վիրավորելու համար
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը որակազրկման չի ենթարկվի Լա Լիգայի 7-րդ տուրի՝ «Ռեալի» հետ խաղից հետո մրցավարների աշխատանքը քննադատելու համար, տեղեկացնում է AS-ը:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որոշել է պատժի չենթարկել 57-ամյա Կումանին մրցավարների հասցեին վիրավորական արտահայտություններ կատարելու համար, քանի որ մրցաշարի կանոնադրությունը թույլ է տալիս մարզիչներին արտահայտել իրենց կարծիքը, իսկ կարգապահական կոմիտեի կարծիքով՝ Կումանը արտահայտել է սեփական կարծիքը, սակայն կասկածի տակ չի դրել մրցավարների արդար լինելու հանգամանքը:
Հիշեցնենք, որ Կումանը հայտարարել էր, որ մրցավարները տեսողության խնդիրներ ունեն՝ նշելով, որ սխալմամբ են 11 մետրանոց հարված նշանակել «Բարսելոնայի» դարպասին:
«Բարսելոնան» պարտություն էր կրել 1:3 հաշվով: