Մոլդովայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»
Երևանի «Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել Մոլդովայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Դանու Սպատարուի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Դանուն հանդես է եկել մոլդովական «Զիմբռու Չիսինաու», ռումինական «Դինամո», «Պոլիտեխնիկա Իաշի», լատվիական «Լիեպայա» և մի շարք այլ ակումբներում:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է «Նոա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ, որի կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր:
Դանուն հանդիսանում է Մոլդովայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է 13 հանդիպում: