«Պարտվում ենք անգրագիտությամբ, պարտվում ենք վերլուծելու անկարողությամբ, պարտվում ենք ալարելով․․․»․ Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ անդադառնալով իր անունով կեղծ էջերին, այդ կերպ մարդկանցից անձնական տվյալներ կորզելուն եւ, չնայած դերասանուհու զգուշացումներին, մարդկանց խաբվելուն։
«Այսօր համացանցում ակտիվորեն ստեղծվեցին մի քանի կեղծ էջեր՝ իմ անունով ու նկարով, որոնք ԿՈՐԶՈՒՄ էին մարդկանցից անձնական տվյալներ, ԳՈՒՄԱՐ և ապահովում այդ կեղծ էջերի դիտողականությունը՝ առաջարկելով գուշակել պատկերված ինչ-որ թիվ ու ԻԲՐ շահել((
ՆԿԱՐԵՑԻ ու տեղադրեցի ՍՔՐԻՆԸ, ԳՐԵԼՈՎ ՈՐ ՍՈՒՏ Է ու խաբեությամբ ԳՈՒՄԱՐ են կորզում, որ ՉԽԱԲՎԵՆ ու հիմա, առանց այն էլ ծանրագույն վիճակում հայտնված մարդիկ չտան իրենց վերջին կոպեկը ԽԱԲԵԲԱՆԵՐԻՆ, որոնք կամ թուրք են կամ պարզապես սրիկաներ...
ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՍ սկսվեց այն պահից, երբ տեսա, որ տեղադրածս ԿԵՂԾ նկարի տակ, որի մաաին ԳՐԵԼ ԷԻ ՈՐ ԿԵՂԾԻՔ Է, մարդիկ «ԳՈՒՇԱԿՈՒՄ ԷԻՆ» թիվը...
Ես ԳՐՈՒՄ ԵՄ ՈՐ ԻՐԵՆՑ ԽԱԲՈՒՄ ԵՆ՝ իմ նկարով, իսկ իրենք իմ ԶԳՈՒՑԱՑՄԱՆ ՏԱԿ ԽԱԲՎՈՒՄ ԵՆ ԿՐԿԻՆ՝ իրեբց կամքով!! ու ԹԻՎ ԳՈՒՇԱԿՈՒՄ((...
Ես նախորդ էդ գրառումը չեմ ջնջելու՝ որպես ամոթի խարան բոլորիս;(( ճանաչողություն ու բուժում(((
Կամ մենք ԲԱՑԱՌԻԿ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻ, և Աստծո մեծագույն ողորմությամբ ենք այսքան տարի պետականություն ունեցել ու պահել, կամ լրիվ պատահականության շնորհիվ:
Որովհետև բացարձակ անգիտությամբ ամեն րոպե ենք պարտվում, պարտվում ենք անգրագիտությամբ, պարտվում ենք վերլուծելու ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅԱՄԲ, պարտվում ենք ԱԼԱՐԵԼՈՎ, որովհետև, եթե չալարեին ու ԿԱՐԴԱՅԻն՝ գոնե էդ «թիվը գուշակողներից» ոմանք ԿՀԱՍԿԱՆԱՅԻՆ բանն ինչն է, ու... չէին գրի: Պարտվում ենք մեր Երկրի իրական սահմանները չճանաչելով անցյալում, ու չհասկանալով՝ հիմա, պարտվում ենք ՉՈՒՆԵՆԱԼՈՎ սահման մեծամտության մեջ ու չափ՝ կույր հավատի ու կռապաշտության մեջ: Պարտվում ենք՝ այդպես էկ ապրելով չկողմնորոշված... ու պարտվում ենք ինքներս մեզ ու միշտ ու միայն մեզ.....
Որովհետև էս օրերի համատարած խաբեությունների մեջ ՆՈՐԻՑ չպիտի խաբվեր ցավի ու սգի մեջ հազիվ շնչողը ՝ էսքան պարզունակ ու էժան դրամաշորթների կողմից:
Որովհետև կեղծ ինֆորմացիային ու սուտ ասողներին հավատում են անվերապահորեն, իսկ ճշմարտության մասին գոռացողներին կամ ցավից լռածներին չեն էլ լսում, նկատում:
Որովհետև տարրական ինքնապաշտպանական բնազդն անգամ չկա, որ գեթ մի անգամ ՍՏՈՒԳԵՆ կեղծ օգտատիրոջը, ու նոր վստահեն անձնական տվյալներ, սթափությունն ու վտանգը գնահատել չիմացանք, երբ թշնամու «շունչն» արդեն լրիվ կողքներիս է....
Որովհետև մեզ ասես գլխիվայր շուռ են տվել... կամ այդպիսին ենք եղել ու չենք իմացել ((....
ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ, վերլուծել ու ՀԱՍԿԱՆԱԼ սովորենք....», - գրել է նա։