Պեսկովն անցնող տարին նյարդային է անվանել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կարծում է, որ անցնող 2020 թվականը նյարդային տարի է, եւ դա վատ հետեւանքներ կունենա:
«Տարին, իհարկե, այնպիսին չէր, ինչպիսին կցանկանայինք այն ապրել: Այն շատ նյարդային էր»,-ասել է Պեսկովը RTVI-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՌԻԱ նովոստին:
Նա կարծիք է հայտնել, որ մարդկությունը լիարժեք չի գիտակցել 2020 թվականի հետեւանքները: «Պարզ է, որ դրանք վատը կլինեն»,-վստահ է Կրեմլի ներկայացուցիչը:
Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, տարին ուժ է տվել հետեւանքների դեմ պայքարելու համար: