Չավուշօղլու. Թուրքիան Ղարաբաղում իրավիճակի մոնիթորինգի հարցով կենտրոնի շուտափույթ ստեղծման հույս ունի
Անկարան հույս ունի, որ շուտով Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման հարցով համատեղ կենտրոն կստեղծվի: Այս մասին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքով հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ղարաբաղի մասով: Մենք տեսնում ենք, որ հրադադարի ռեժիմ է հաստատվել: Հուսով ենք, որ շուտով կստեղծվի կրակի դադարեցման ռեժիմի վերահսկողության հարցով մոնիթորինգի կենտրոն»,-ասել է նա: