Մխիթարյանը՝ «Ռոմայի» դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդ
Իտալական «Ռոմայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին:
Լավագույնի մրցանակին հավակնում են Ջորդան Վերետուն, Հենրիխ Մխիթարյանը, Էդին Ջեկոն, Լեոնարդո Սպինացոլան և Գոնսալո Վիլյարը:
Դեկտեմբեր ամսին Հայաստանի ազգային հավաքականի առաջատարը «Ռոմայի» կազմում անցկացրած 6 խաղում խփել է 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:
Դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստին կորոշեն երկրպագուները՝ «Ռոմայի» պաշտոնական կայքում անցկացվող քվեարկության միջոցով: