«Գահերի խաղի» հեղինակներ Դևիդ Բենիոֆի և Դենիել Ուայսի նոր նախագծի՝ «Երեք մարմինների խնդիրը» սերիալի պրոդյուսերին թունավորել է նրա գործընկերը. New York Post
«Գահերի խաղի» հեղինակներ Դևիդ Բենիոֆի և Դենիել Ուայսի նոր նախագծի՝ «Երեք մարմինների խնդիրը» սերիալի պրոդյուսերին թունավորել է նրա գործընկերը: Այս մասին հայտնում է New York Post-ը։
Նշվում է, որ մահացած 39-ամյա Լին Ցին ոչ միայն շոուի պրոդյուսերն էր, այլեւ Yoozoo Games ստուդիայի հիմնադիրն է եղել․ նրանք զբաղվել են խաղերի թողարկմամբ, որոնք հիմնված են «Գահերի խաղի» սյուժեի վրա: Նրա սպանության գործով հիմնական կասկածյալ է համարվում ընկերության մեկ այլ աշխատակից՝ Սույ Յաոն, որը գլխավորում էր ընկերության կինոարտադրական ստորաբաժանումը: Ներկայումս տղամարդը ձերբակալված է։
Լին Ցին մահացել է խմիչք ընպելով, որի մեջ թույն է եղել։ Դեկտեմբերի 16-ին նրան հոսպիտալացրել են, սակայն բժիշկներին այդպես էլ չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Չինացի հայտնի գրող Լյու Ցիսինի հեղինակած «Երեք մարմինների խնդիրը» վեպն ունի համաշխարհային ճանաչում եւ բազմաթիվ գրական պարգեւներ է ստացել: Ինչպես հաղորդում է Comicbook պորտալը, Ցիի մահվան պատճառով Netflix ընկերությունը դադարեցրել է գրքի մոտիվներով սերիալի վրա աշխատանքը: