Միշել Օբամայի հանդիպումը 200 այլ երկրների առաջին տիկինների հետ (լուսանկարներ)
Նյու Յորքում տեղի են ունեցել ՄԱԿ - ի Գլխավոր ասամբլեայի միջոցառումները, որոնց մասնակցելու համար ԱՄՆ են ժամանել գրեթե երկու հարյուր երկրների ղեկավարներ:
Երեքշաբթի օրը Միշել Օբաման կազմակերպել է արդեն ավանդույթ դարձած երեկույթը`աշխարհի տարբեր երկրների առաջին տիկինների մասնակցությամբ:
Այս իրադարձությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև նորաձևության սիրահարների շրջանում: ԶԼՄ-ները գնահատել են ինչպես Միշելի, այնպես էլ մյուս առաջին տիկինների հագուստը: