Մերկելը դեռ երազում է Տրանսսիբիրյան մայրուղով ճանապարհորդելու մասին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեռ երազում է ճանապարհորդել Ռուսաստանով և երթևեկել Տրանսսիբիրյան մայրուղով: Այս մասին նա ասել է DB Mobil ամսագրին (Deutsche Ban կոնցեռնի պարբերականն է ճանապարհորդների համար) տված հարցազրույցում:
«Իմ երազանքն է Տրանսսիբիրյան երկաթուղով ճանապարհորդել Ռուսաստանով կամ մի օր ուղևորության մեկնել Ժայռոտ լեռներ (Հյուսիսային Ամերիկայում), բայց դեռ ոչինչ ծրագրված չէ»,- ասել է Մերկելը:
Կանցլերն իր ցանկությունների մասին պատմել է 2017 թվականին: Նա նաև ասել է, որ կարանտինի ընթացքում կենդանի շփման պակաս է զգացել: