«Միլանը» նոր պայմանագիր է առաջարկել Դոնարումային
Իտալական «Միլանի» ղեկավարությունը ցանկանում է թիմում պահել իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային, տեղեկացնում է Corriere della Sera-ն:
«Միլանը» տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր է առաջարկել 21-ամյա դարպասապահին, սակայն Դոնարումայի գործակալ Մինո Ռայոլան պահանջում է աշխատավարձն ավելացնել ևս 2 միլիոն եվրոյով:
Դոնարումայի ծառայություններով հետաքրքրված են նաև Միլանի «Ինտերն» ու Թուրինի «Յուվենտուսը»:
Ջանլուիջի Դոնարուման «Միլանում» հանդես է գալիս 2015 թվականից: