Բայդենը հայտարարել է թվային ռազմավարության ոլորտում նշանակումների մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը երկուշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տան թվային ռազմավարության վարչության հետագա կազմի մասին: Այս մասին ասվում է դեմոկրատի անցումային թիմի հայտարարության մեջ: Վարչության ղեկավար կդառնա Ռոբ Ֆլայերտին, ով նախկինում նախագահական նախորդ ընտրություններում նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի մոտ թվային հաղորդակցության գծով փոխտնօրենն էր:
«Ամերիկացի ժողովրդի հետ բաց և անկեղծ շփումը նախագահի ամենակարևոր պարտականություններից մեկն է: Փորձագետների թիմը թվային ռազմավարության ոլորտում բազմազան փորձ ունի, ինչը կօգնի Սպիտակ տան ու քաղաքացիների միջև կապի ապահովմանը՝ նորարարական միջոցներով», – ասվում է Բայդենի հայտարարության մեջ: