Հունգարիան ռուսական պատվաստանյութի վեց հազար չափաբաժին է ստացել
Հունգարիան ստացել է կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութի 6000 դեղաչափ, գրում է Bloomberg- ը՝ վկայակոչելով Հունգարիայի իշխանություններին:
«Հունգարիան COVID-19 պատվաստանյութի վեց հազար դեղաչափ է ստացել», – ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հաղորդել էր, որ Հունգարիան կստանա կորոնավիրուսի դեմ ռուսական և չինական պատվաստանյութերի նմուշներ՝ դրանք փորձարկելու համար: