Ռուսաստանի վիճակագրական վարչությունը հայտնել է նոյեմբերին 55-ով մահացության աճի մասին տարեկան կտրվածքով
Ռուսաստանում 2020 թվականի հունվարից մինչեւ նոյեմբեր ամիսը մահացել է 1,881 մարդ, վկայում են Ռուսաստանի վիճակագրական վարչության տվյալները: Դա 229 700-ով կամ 13,9 տոկոսով ավելին է, քան 2019 թվականի 11 ամիսների ցուցանիշը: Ընդ որում՝ մահվան դեպքերի ավելի քան կեսը՝ ավելի քան 126 000 դեպք, գրանցվել է հոկտեմբերին եւ նոյեմբերին, հաղորդում է Ինտերֆաքսը:
2020 թվականի նոյեմբերին մահացել է 219 872 մարդ, սակայն անցած տարվա նոյեմբերին այդ թիվը կազմել է 141 331: Մահերի թիվը 78 500-ով կամ 55,6 տոկոսով ավելին էր:
2020 թվականի հոկտեմբերին մահացել է 205 456 մարդ, սակայն 2019 թվականի հոկտեմբերին այդ թիվը կազմել է 157 679: Մահվան դեպքերի աճը կազմել է 47 800 դեպք կամ 30,3 տոկոս:
Ռուսաստանի վիճվարչության տվյալներով՝ մահերի թիվը նաեւ ասոցացվում է կորոնավիրուսի հետ, որի հետեւանքով նոյեմբերին մահացել է 35 600, իսկ հոկտեմբերին՝ 24 300 մարդ: