Սվետա Կուրիցինան ակումբներ է այցելում նույն զգեստով
Կուրիցինայի` հեռուստատեսությամբ հայտնվելու պահից անցել է բավականին երկար ժամանակ: Այդ ժամանակվանից նա սկսել է ավելի գեղեցիկ երևալ քան անցյալում: Անփոփոխ է միայն մնացել նրա կազմվածքը. միգուցե հենց դրա համար է նա այդքան սիրում ընդգծել իր բարեմասնությունները` խորը կտրվածքներով զգեստների միջոցով: Սակայն կարելի է նշել, որ Սվետան այդպիսի զգեստենր շատ չունի, իսկ ավելի կոնկրետ` ունեցածն ընդամենը մեկ հատ է: Նրան մի քանի ակումբներում նկատել են նույն զգեստով: