Չավուշօղլուն հայտարարել է Լավրովի հետ Ադրբեջանի սահմանների անվտանգությունը քննարկելու մտադրությունների մասին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն երկուշաբթի հայտարարել է իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ Ադրբեջանի սահմանների անվտանգությունը քննարկելու մտադրությունների մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք համագործակցում ենք Ռուսաստանի հետ շատ ոլորտներում, նույնիսկ եթե որոշ հարցերում մեր հայացքները տարբերվում են: Մենք տարբեր հայացքներ ունենք Սիրիայում, սակայն մեր համագործակցությունը, որն սկսվել է շնորհիվ Աստանայի գործընթացի, շարունակվում է: Լիբիայում մենք եւս տարբեր հայացքներ ունենք, սակայն մենք կիսվում ենք Ռուսաստանի հետ աշխատանքով ամենաբարձր մակարդակով: Մենք նաեւ կքննարկենք Ադրբեջանի եւ Հայաստանի թեման: Անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանի սահմանների անվտանգությունն ապահովվի միջազգային իրավունքի միջոցների շրջանակում: Այդ հարցում մենք դիտարկում ենք քայլերը, որոնք անհրաժեշտ կլինի ձեռնարկել»,-ասել է նա Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ դեկտեմբերի 29-ին Չավուշօղլուն կմեկնի Սոչի, որտեղ կմասնակցի բարձր մակարդակով ռուս-թուրքական համագործակցության Խորհրդի շրջանակում գործող ռազմավարական ծրագրման համատեղ խմբի 8-րդ նիստին: