Պատանի հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Մոսկվայում
Պատանի հայ ըմբիշները Մոսկվայում կայացած Սուրբծննդյան մրցաշարում նվաճել են 4 մեդալ, հայտնում է ՀԸՖ hաղորդում մամուլի ծառայությունը:
Դեկտեմբերի 24-27-ը կայացած մրցաշարի արծաթե մեդալակիրներ են դարձել 45 կգ քաշային Սարգիս Բեգոյանը և 51 կգ քաշային Էդիկ Հարությունյանը, բրոնզե մեդալներ են նվաճել Զավեն Ավետիսյանը (48 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (55 կգ):
Արշակ Հայրապետյանի գլխավորած թիմը մրցատեղի էր մեկնել 19 ըմբիշով: Հիշեցնենք, որ նախքան մրցամը մասնակցելը Հայաստանի պատանեկան հավաքականը ուսումնամարզական հավաք էր անցկացրել Մոսկվայում: