ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 19 միլիոնից
ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը կիրակի անցել է 19 միլիոնից: Այս մասին վկայում են Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները, որը հաշվարկները կատարում է միջազգային կազմակերպությունների, դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկությունների հիման վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Համալսարանի տվյալներով՝ ներկայումս Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվել է 19 132 446 մարդ: Վարակակիրների թվով առաջին տեղում է Կալիֆոռնիա նահանգը (2 156 111 դեպք), հաջորդում են Տեխաս (1 690 986), Ֆլորիդա (1 271 979), Իլինոյս (937 909), Նյու Յորք (922 145) նահանգները: ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետեւանքով ընդհանուր առմամբ մահացել է 333 115 մարդ:
Համավարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակվել է մոտ 80,7 մլն մարդ, ավելի քան 1,7 մլն-ը մահացել է: