Ռոնալդուն արձագանքել է 20-ամյակի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուն (լուսանկար)
Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Դուբայում տեղի ունեցած Globe Soccer Awards ավանդական մրցանակաբաշխությունում 21-րդ դարի (2001-2020 թվականների) լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո կիսվել է տպավորություններով:
«Անչափ ուրախ եմ այս մրցանակով: Պատրաստվում եմ նշել պրոֆեսիոնալ ֆուտբոլում 20-ամյակը, և այս մրցանակը ստանում եմ մեծ հպարտությամբ և ուրախությամբ: Դարձյալ հրաշալի գալա-երեկո էր Դուբայում՝ «Բուրջ-Հալիֆայի» պես վայրում: Շնորհավարում եմ մյուս դափնեկիրներին: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ Դուբայի թագավորական ընտանիքին հարգանքի, ընկերության ու հյուրընկալության համար, որը միշտ հանդիպում եմ Դուբայում: Շնորհակալ եմ նաև բոլոր երկրպագուներին, որոնք քվեարկել են իմ օգտին»,- Ինստագրամում գրել է 35-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ քվեարկությունում Ռոնալդուն ստացել էր ձայների 38 տոկոսը, կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին՝ 24 տոկոս, անգլիական «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը՝ 23 տոկոսը, իսկ կարիերան ավարտած բրազիլացի Ռոնալդինյոն՝ 14 տոկոս։
Գրառումը և լուսանկարը՝ այստեղ: