Ռուսաստանի «Ձայնը» հեռուստաշոուի մարզիչներին համեմատել են կենդանիների հետ
Ռուսական էստրադայի աստղերին համեմատում են կենդանաիների, ինչպես նաև մուլտֆիլմերի հերոսների հետ: Երկրպագուները մշտապես պատրաստում են իրենց սիրելի արտիստների ծաղրանկարները: Սեպտեմբերի 25-ին Դիմա Բիլանի միկրոբլոգում հայտնվել է հետաքրքիր նկար, որտեղ պատկերված են «Ձայնը» հեռուստաշոուի մարզիչները:
Նրանք կենդանիների պատկերներով են` կոճղերին նստած: Դիմա Բիլանը նապաստակի, Պելագեյան աղվեսի, Լեոնիդ Ագուտինը մոխրագույն գայլի և Ալեքսանդր Գրադսկին արջի կերպարներով: «Ես մեռնում եմ ծիծաղելուց: Ես նապաստակի դերում եմ»: Նկարին մի շարք մեկնաբանություններ են հնչել: