Թուրքիայում 6,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
6.4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի արևելքում՝ հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սիվրիջ քաղաքից 10 կմ հեռավորության վրա, որտեղ ապրում է շուրջ 5,4 հազար մարդ: Օջախը տեղակայված է եղել 10 կմ խորության վրա:
Զոհերի կամ ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում: