Թուրքիան սպառնացել է Լիբիայում գեներալ Խաֆթարին եւ նրա դաշնակիցներին իր ուժերի վրա հնարավոր հարձակման կապակցությամբ
Կիրակի Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Լիբիայի արեւելքում տեղակայված գերենալ Խալիֆա Խաֆթարի եւ նրա դաշնակիցների ուժերը կդիտարկվեն՝ որպես «լեգիտիմ թիրախներ», եթե նրանք փորձեն հարձակվել թուրքական ուժերի վրա տարածաշրջանում, հաղորդում է Reuters-ը:
Տրիպոլիում այցի շրջանակում ելույթի ժամանակ Աքարը հայտարարել է, որ Խաֆթարի եւ նրա դաշնակիցների ուժերը «փախնելու տեղ չեն ունենա», եթե նրանք հարձակվեն թուրքական ուժերի վրա՝ հավելելով, որ նրանք կվերածվեն Անկարայի թիրախի «ամենուր»:
Հիշեցնենք, որ Թուրքիան Տրիպոլիի Ազգային համաձայնության կառավարության հիմնական դաշնակիցն է, որը մի քանի տարի շարունակ պայքարում է Խալիֆա Խաֆթարի՝ Լիբիայի ազգային բանակի դեմ: