Ալան Շիրեր․ «Չելսին» ահավոր վատ խաղաց
«Նյուքասլի» եւ Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող, բրիտանացի հեռուստամեկնաբան Ալան Շիրերը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Չելսիի» 1։3 հաշվով պարտությունը «Արսենալից»։
«Ես ասում էի, որ «Արսենալը» կարող է դուրս մնալ, եթե Միկել Արտետան շարունակի խաղադաշտ դուրս բերել նույն կազմը։ Նա կատարեց փոփոխություններ եւ ստիպեց «Չելսիին» ցույց տալ միջակ խաղ։
Լեմպարդի թիմը ահավոր վատ խաղաց։ Նրանք փորձեցին պայքարել միայն վերջին րոպեներին»,- Շիրերի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
«Չելսին» 25 միավորով 7-րդ տեղում է։ «Արսենալը» 14-րդն է՝ 17 միավոր։