Երեքամյա երեխան կաթված է ստացել COVID-19- ի պատճառով
ԱՄՆ-ում երեք տարեկան երեխային ինսուլտ են ախտորոշել՝ որպես կորոնավիրուսի հետևանք: Հայտնում է Mirror-ը: Քոլթ Փերիսի ծնողները անհանգստացան, երբ երեխան սկսեց շեղվել և չկարողացավ բարձրացնել աջ ձեռքը:
Նրանք երեխային տեղափոխցին հիվանդանոց: Այնտեղ ուղեղի համակարգչային տոմոգրաֆիան թրոմբ հայտնաբերեց: Կորոնավիրուսի հակամարմինների թեստը դրական էր:
Բժիշկները հայտնել են, որ վարակի պատճառով փոքրիկի արյան մակարտելիությունը բարձրացել է։ Դրա հետևանքով ուղեղում արյան շրջանառությունը խաթարվել է, և երեխան ուղեղի կաթված է ստացել: Թրոմբի հեռացման վիրահատությունը հաջող է անցել: Բժիշկները հավաստիացրին, որ երեխան լավ կլինի: