Իլինոյս նահանգում հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել
ԱՄՆ Իլինոյս նահանգում երեք մարդ սպանվել է բոուլինգի սրահում, ևս երեքը վիրավորվել են: Այս ամենը զվարճանքի հաստատությունում փոխհրաձգության հետևանք է: Դեպքը տեղի է ունեցել Ռոքֆորդ քաղաքում:
Ոստիկանությունն արդեն բերման է ենթարկել հրաձգության մասնակից մեկ անձի: Արդյոք կրակողը ինքն է, թե պարզապես նրա ծանոթը, դեռ չի հաղորդվում: