«Հայրենիքի կորստի տարի էր, մարդկային արժանապատվության ու մեր միասնության վերջնական կորստի տարի...»․ Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․
«Այս ողբերգական ու ինքնաքանդ տարվա վերջին Սուրբ Պատարագն է այսօր:
Ես աղոթում եմ բոլորի համար, երբ ծնկած եմ Խորանի առաջ, որովհետև մեկի մեղքը մյուսին էլ է վնասում, մեղքը դառնում է շղթայական, ու պատիժն էլ ցավոք՝ ընտրովի չի լինում(((
Ես ամեն կիրակի եմ գնում Պատարագի, որովհետև բազում շնորհերից, որ մենք ունենք, մեր շնորհակալությունը պիտի ասենք նաև գործով. Կիրակնօրյա պատարագը հոգու առողջացման Գործն է, աղոթքը նորոգ պահողն է մեզ, մյուսին օգնելը՝ մանավանդ լռությամբ, մարդկայինի վերականգնումը... ինքնաքանդման տարի էր... հայրենիքի կորստի տարի, մարդկային արժանապատվության ու մեր միասնության վերջնական կորստի տարի... քանզի միշտ ունեինք մեր Հայաստան- Արցախ - ը...(, իսկ հիմա...
հիմա խոցոտված ու դավաճանված է Երկիրը:
Ես աղոթում եմ...
Մեղավորն ու անտարբերը մի օր զարթուն պիտի դառնան ու հասկանան, սխալներն ու դրանցից բխածները հենց հասկանան՝ կուղղենք մեր մեջքն ու մեղքի դեմ պայքարելով կանցնենք առաջ: Ինքնաքանդումից հետո ՊԻՏԻ լինի ինքնահավաքումը:
Այսօր Սուրբ Գայանե վանքի մոտ հավատավորները մասնակցելու են տարեվերջյան Սուրբ պատարագին, պաշտպանելու են մեր Հավատքը, ներումն են հայցելու բոլորի համար, միասնական Աղոթքով իրենց սերն ու փառաբանությունն են տալու ի Քրիստոս, և ամրացնելու են այն ՍՅՈՒՆԸ, որով դարերով պահպանվել ու առաջ ենք գնացել որպես ազգ:
Աստված պահի Հայ առաքելական Սուրբ եկեղեցին, հավատավորներին ու Հայաստան- Արցախը: Ամեն
Հ.Գ. նկարում Սուրբ Հռիփսիմե եկեղեցին է...նուրբ և ուժեղ:
7- րդ դարից կանգուն այս գեղեցկուհին` Սուրբ. Հռիփսիմեի տաճարը, անհավանական զորություն և վեհություն ունի»: