Կուբայում գործարանի աշխատակիցները գողացել են մոտ մեկուկես տոննա պանիր
Կուբայի ոստիկանությունը ձերբակալել է գործարանի չորս աշխատողի, որոնք մեքենայով ավելի քան 670 կգ պանիր էին տեղափոխում: Պարզվեց՝ գողացել են պետական ձեռնարկությունից:
Canal Caribe-ի համաձայն, ընդհանուր առմամբ, աշխատողները գործարանից գրեթե մեկուկես տոննա պանիր են բերել՝ սեւ շուկայում ռեստորանատերերին վաճառալու համար։ Տղամարդիկ պանիրը հանել են ձեռնարկությունից, թաքցրել հարևան տներում՝ արդյունաբերական սառնարանների մեջ: