Մարտինեսի գործակալ. Լաուտարոյին ամեն ինչ գոհացնում է «Ինտերում»
Միլանի «Ինտերի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալը խոսել է իր հաճախորդի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Շատերն են ասում, որ Լաուտարոն մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն, սակայն ես կասեմ, որ այդպիսի բան չկա: Լաուտարոյին ամեն ինչ գոհացնում է «Ինտերում» և նա այս պահին չի քննարկում այլ ակումբ տեղափոխվելու հնարավորությունը»,- 23-ամյա հարձակվողի գործակալի խոսքը փոխանցում է Intermediola-ն:
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Լաուտարո Մարտինեսը համաձայնության էր եկել կատալոնական «Բարսելոնայի» հետ, որը, սակայն, չկարողացավ վճարել արգենտինացի ֆուտբոլիստի հրաժարագինը:
Լաուտարո Մարտինեսի պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս: