Ռոհանին մեղադրել է ԱՄՆ-ին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գնման հարցում Իրանի համար խոչընդոտներ ստեղծելու մեջ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին քննադատել է ԱՄՆ-ին իրանցի ժողովրդի համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գնման հարցում Իրանի համար խոչընդոտներ ստեղծելու մեջ, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Ոչ միայն պատվաստանյութերի, դեղորայքի եւ պարենամթերքի, սակայն նաեւ այլ իրերի նկատմամբ, ինչը մենք ցանկացել ենք ձեռքբերել արտերկրից, ԱՄՆ-ը ստեղծում է խոչընդոտներ մեզ համար»,-ասել է նա:
«Ամերիկացիները վախեցրել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը եւ խոչընդոտել են պատվաստանյութի ձեռքբերման հարցում»,-հավելել է նա:
«Ինչպե՞ս կարելի է ձեզ հավատալ: Դուք հայտնի է գողությամբ»,-նշել է նա:
Նախագահը նաեւ հիշատակել է Իրանի դեմ արտասահմանյան ԶԼՄ-ների քարոզչության մասին, որոնք մեղադրում են Իրանի կառավարությանը, որ վերջինս հետաձգում է կորոնավիրուսի դեմ մարդկանց պատվաստելու գործընթացը:
«Մեղադրանքները սխալ են: Իրանը ձգտում է ստեղծել հայրենական արտադրության պատվաստանյութ եւ ընդգծում է դա, սակայն միեւնույն ժամանակ մենք փորձել ենք ձեռքբերել պատվաստանյութ»,-եզրափակել է Ռոհանին: