Պոչետինոն ցանկանում է ՊՍԺ-ում տեսնել «Տոտենհեմի» կիսապաշտպանին
Արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն, որը, ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին կգլխավորի ֆրանսիական ՊՍԺ-ն, կազմում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ՊՍԺ-ի հավանական ձեռքբերումների ցանկը:
The Sun-ի հաղորդմամբ՝ 48-ամյա Պոչետինոն ցանկանում է ՊՍԺ-ում տեսնել իր նախկին ակումբի՝ Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի կիսապաշտպան Դելե Ալիին:
24-ամյա Դելե Ալին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:
Մաուրիսիո Պոչետինոն «Տոտենհեմը» գլխավորել է 2014-2019 թվականներին: