«Բարսելոնան» կարող է հրաժարվել Դեպային ձեռք բերելու մտքից
Ֆրանսիական «Լիոնի» և Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը կարող է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ևս չտեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»:
Diario Sport-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կարծում է, որ թիմի հարձակվողներ Ուսման Դեմբելեն և Անսումանե Ֆատին կարող են լուծել հարձակման գծում առկա խնդիրները:
«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չկարողացավ համաձայնության գալ «Լիոնի» հետ 26-ամյա Դեպայի տեղափոխության հարցում:
Հիշեցնենք, որ Մեմֆիս Դեպայը 2017-ին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» է տեղափոխվել «Լիոն», որի կազմում մասնակցել է Ֆրանսիայի ընթացիկ առաջնության 17 հանդիպման՝ դառնալով 8 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: